Մոգիլյով-Պոդոլսկում Հայկական է վերանվանվել փողոցներից մեկը

14:32, 30 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոգիլյով-Պոդոլսկի քաղաքային խորհրդի 7-րդ նստաշրջանի որոշմամբ՝ քաղաքի Շ. Գվարդեյսկայա փողոցը վերանվանվել է Հայկական: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին քաղաքային իշխանությունները տեղեկացրել են Ուկրաինայի հայերի միությանը:

Այսպիսով, Ուկրաինայում շարունակվում է փողոցների և բնակավայրերի պատմական անվանումների վերադարձը:

Վերջինիս պատմամշակութային ժառանգության հարցերով կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանն AnalitikaUA.net-ի հետ զրույցում նշել է, որ համաձայն պատմական փաստաթղթերի՝ հայերը Մոգիլյով-Պոդոլսկում հիմնվել են 18-րդ դարի առաջին տասնամյակներում: Այստեղ հայկական առաջին Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է 1743 թվականին, իսկ 1791-ին Մոգիլյովում հիմնվել է հայկական նոր եկեղեցի:


© 2009 ARMENPRESS.am