Նախարար Նալբանդյանը կայցելի Թբիլիսի

16:29, 30 Հուլիս, 2016

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 1-ին պաշտոնական այց կկատարի Վրաստան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Վրաստանի բարձրագույն ղեկավարության հետ:


© 2009 ARMENPRESS.am