Microsoft ընկերությունը կարտադրի նոութբուքեր՝ «հարմար» կափարիչներով

15:34, 16 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Microsoft ընկերությունը կսկսի թողարկել նոութբուքեր՝ ալկանտարայի գործվածքից կափարիչներով: Նորույթի մշակմամբ զբաղվել Է դիզայներ Ռեյչել Բելը, դրա համար նրան պահանջվել Է մեկուկես տարի, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WWD-ին: Բելի խոսքով՝ գործվածքը հաճելի Է շոշափելիս եւ օգտատիրոջը հարմարավետության զգացում Է տալիս: 

Նախատիպն ստեղծելիս դիզայներները պետք Է լուծեին մի քանի խնդիրներ. նախ, անհրաժեշտ Էր ապահովել գործվածքի խտությունը, երկրորդ, այնպես անել, որ այն կայուն լինի աղտոտման նկատմամբ: Մեկ կափարիչի արտադրության համար պահանջվում Է մինչեւ հինգ շաբաթ, գինը 159 դոլար Է:

Բելի կարծիքով՝ նորույթի տարածման համար առավել հեռանկարային շուկաներ կդառնան ԱՄՆ-ը եւ Ճապոնիան:

Ալկանտարայի գործվածքը, որը նաեւ անվանում են արհեստական թավշակաշի, հարդարման նյութ Է, արտոնագրել եւ արտադրում Է Իտալիայի Аlcantara SpA ընկերությունը: Գործվածքը մշակվել Է 1970-ական թվականներին ճապոնացի գիտնական Միեսի Օկամոտոյի կողմից:


© 2009 ARMENPRESS.am