Հայտարարվել է ամենաարագ շարժական ինտերնետով երկիրը

12:49, 18 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի OpenSignal ընկերությունը վերլուծել Է ամբողջ աշխարհում շարժական կապի վիճակը եւ ներկայացրել ամենաարագ շարժական ինտերնետով երկրների վարկանիշը: Հաշվետվությունը հրապարակվել Է ընկերության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Կազմակերպության հաշվարկներով՝ 3G եւ 4G ցանցերում շարժական ինտերնետի ընդհանուր արագության ցուցանիշով առաջատարը Հարավային Կորեան Է, որին հաջորդում են Սինգապուրը, Հունգարիան, Ավստրալիան եւ Դանիան: Տասնյակ են մտել նաեւ Նորվեգիան, Նիդեռլանդները, Լիտվան, Ճապոնիան եւ Շվեդիան:

Հաշվարկները կատարվել են 2016 թվականի մայիսի 1-ից մինչեւ հուլիսի 23-ը:

 

Լուսանկարը` ТАСС


© 2009 ARMENPRESS.am