Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ ներկայացուցիչներին

15:05, 18 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 18-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվույան գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը եւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, արծարծվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր:


© 2009 ARMENPRESS.am