Ամերիկացի աշխարհահռչակ ռեփերը շնորհավորել է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ու արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին

14:26, 19 Օգոստոս, 2016

 ԵՐԵՎԱՆ, 19  ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի օլիմպիական հավաքականի մեդալակիրները շարունակում են ընդունել հայտնի մարդկանց շնորհավորանքները: Այս անգամ ամերիկացի աշխարհահռչակ ռեփեր «The Game»-ն է շնորհավորել Ռիոյի օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին ու արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանին: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «The Game»-ի ինստագրամյան գրառումը, հաղորդում է աշխարհահռչակ ռեփերի խոսքը.

«Վերջին 10 տարին ապրում եմ  հայաշատ քաղաքում՝ Գլենդելում: Այնտեղ մի քանի լավ ընկերներ ունեմ: Ուստի շնորհավորում եմ Արթուր Ալեքսանյանին Հայաստանին վերջին 20 տարում առաջին անգամ օլիմպիական խաղերի ոսկին նվաճելու կապակցությամբ: Շնորհավորում եմ Միհրան Հարությունյանին արծաթե մեդալ նվաճելու համար: Ոսկե մեդալը գողացան նրանից...»,- ասել է «The Game»-ը:

Ավելի վաղ հայ մարզիկներին շնորհավորել են Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Աբրահամը, Յուրա Մովսիսյանը և այլոք:

Фото опубликовано The Game (@losangelesconfidential)


© 2009 ARMENPRESS.am