«Յունայթեդ»-ի երկրպագուները Մխիթարյանի պատվին փոխել են Սթինգի երգի բառերը

13:53, 22 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ջերմ ընդունելության է արժանանում թիմի երկրպագուների կողմից: «Յունայթեդ»-ի երկրպագուները Հայաստանի ազգային հավաքականի  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պատվին, փոխել են հայտնի կատարող Սթինգի «Englishman in New York» երգի բառերը և երգում ընդգրկել Մխիթարյանի անունը: «Արմենպրես»-ը ներկայացնում է անգլիացի երկրպագուների կատարման տեսահոլովակը.

Տեսահոլովակում «Յունաթեդ»-ի աջակիցները կրկներգում երգում են .«Մխիթարյան, Հենրիխ Մխիթարյան, նա մեր հայ կիսապաշտպանն է»:


© 2009 ARMENPRESS.am