Իրանը հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցրել է Համադանի ավիաբազայի օգտագործումը

14:06, 22 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կասեցրել Է իրանական Համադան ավիաբազայի օգտագործումն ի նպաստ Սիրիայում շարունակվող ռազմարշավի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 22-ին հայտնել Է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Բահրամ Քասեմիին:

Քասեմիի խոսքով՝ զինյալներին ավիահարվածներ հասցնելու նպատակով Համադանի օգտագործումն «այս փուլում ավարտված Է»:

Ռուսական Տու-22Մ3 եւ Սու-34 ինքնաթիռները Իրանի ռազմաօդային ուժերի՝ Համադանի մերձակայքում գտնվող 3-րդ տակտիկական ավիաբազայում հայտնվել են 2016 թվականի օգոստոսի 15-ից ոչ ուշ: Օգոստոսի 16-ին ինքնաթիռներն առաջին հարվածներն են հասցրել Սիրիայում գործող զինյալներին՝ օդ բարձրանալով լրիվ մարտական բեռնվածությամբ, ինչպես հատուկ նշել են ռուսական ռազմական գերատեսչությունում:  

Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանն օգոստոսի 20-ին հայտարարել Է, որ ռուսական ռմբակոծիչներն ավիաբազան օգտագործում են «փոխադարձ համագործակցության եւ ահաբեկիչների դեմ պայքարի շրջանակներում»: Դեհղանը հավելել Է, որ Թեհրանը չի պլանավորում Ռուսաստանի օգտագործման համար տրամադրել այլ ռազմակայաններ, սակայն անհրաժեշտության դեպքում այդ հարցը կքննարկվի:


© 2009 ARMENPRESS.am