ԱԺ նախագահը մասնակցել է Անկախության հռչակագրի ընդունման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

13:42, 23 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ու ԱԺ պատգամավորներ օգոստոսի 23-ին ներկա են գտնվել Հայաստանի անկախության հռչակագրի 26-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդես է եկել ելույթով: 

Խորհրդարանի ղեկավարը  եւս մեկ անգամ արժեւորել է անկախ պետականությունը, տասնամյակների ընթացքում անկախ Հայաստանի ձեռքբերումները եւ ընդգծել, որ աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի պարտքն է հնարավորինս նպաստել երկրի առաջընթացին ու զարգացմանը:  
Մելիք Ադամյան  հասցեում գտնվող  հուշատախտակը, որը փաստում է 1990-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հայաստանի անկախության մասին հչակագիրը, ամեն տարի այս օրը մեկտեղում է ինչպես պետական-քաղաքական, այնպես էլ հասարակական գործիչների:


© 2009 ARMENPRESS.am