ԱՄՆ-ում լապշան դարձել է առավել ժողովրդականություն վայելող բանտային արժույթը

14:47, 23 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագ պատրաստման լապշան հետ Է մղել սիգարետները՝ որպես ԱՄՆ-ի բանտերում օգտագործվող հիմնական «արժույթ», ասված Է Արիզոնայի համալսարանից սոցիոլոգ Մայքլ Գիբսոն Լայթի թեկնածուական  հետազոտության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Իր ուսումնասիրության ընթացքում Գիբսոն Լայթը հարցազրույց Է ունեցել շուրջ 60 բանտարկյալների հետ: Լապշայի՝ որպես բանտային արժույթի օգտագործման միտում Է նկատվում նաեւ  թեմայի վերաբերյալ այլ հետազոտություններում, պնդում Է գիտնականը:   

«Ռամենը հեշտ Է ճարվում, այն բավականին կալորիական Է:  Իսկ բանտարկյալներն իրենց օրերն անցկացնում են՝ զբաղվելով ֆիզիկական աշխատանքով եւ մարզասարքերի վրա»,- նշել Է հետազոտողը Guardian թերթի հետ կայացած զրույցում:   

Ինչպես ասված Է հետազոտության մեջ, բանտում ռամենը կարելի Է փոխանակել տարբեր ապրանքներով եւ ծառայություններով: Պահպանման երկար ժամկետի շնորհիվ դրանից իդեալական արժույթ Է ստացվում:

«Այսպես թե այնպես, բանտում ամեն ինչ արվում Է փողով: Այժմ փող Է դարձել ապուրը: Տխուր Է, բայց դա այդպես Է»,- ասել Է բանտարկյալներից մեկը:

Ինչպես կարծում Է Գիբսոն Լայթը, լապշայի՝ մինչեւ բանտային արժույթի կարգավիճակ բարձրանալու պատճառը խնայողության միջոցներն են, որոնք սահմանում են մասնավոր բանտերի վարչությունները: Ինչպես նշում են հետազոտության հերոսները, վերջին տարիների ընթացքում բանտարկյալներին տրվող կերակրի որակն ու քանակը կտրուկ ընկել են:


© 2009 ARMENPRESS.am