Ֆիլիպինցի ձկնորսը 10 տարի մահճակալի տակ 100 մլն դոլար արժողությամբ մարգարիտ էր պահում

15:12, 23 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինցի ձկնորսը՝ Պալավան կղզուց, տասը տարի տանը մահճակալի տակ Է պահել 2006 թվականին իր գտած՝ աշխարհում ամենամեծ 34-կիլոգրամանոց, 100 միլիոն դոլար արժողությամբ  մարգարիտը՝ որպես հաջողության թալիսման: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 23-ին այս մասին հայտնել Է Ֆիլիպինների ABS-CBN նորությունների պորտալը:

Գանձի տերն այն գտել Է տասը տարի առաջ սաստիկ փոթորկից հետո, երբ փորձում Էր բարձրացնել իր նավակի խարիսխը եւ նկատել Է, որ այն թաղվել-մնացել Է՝ հատակին՝ կառչելով ինչ-որ բանի: Ձկնորսը սուզվել Է ջուրը, հատակին տեսել, որ խարիսխը կառչել Է մի մեծ խեցու, եւ խարիսխը խեցու հետ բարձրացրել Է վեր: Խեցու մեջ եղած վիթխարի մարգարիտը նրա համար թալիսման Է դարձել:

Մինչեւ վերջերս տղամարդու մտքով անգամ չի անցել պարզել, թե որքան կարող Է այն արժենալ: Միայն երբ նրա տանը հրդեհ Է բռնկել, ձկնորսը, որն իր իրերը այլ տեղ Էր տանում, մարգարիտը ցույց Է տվել Ֆիլիպինների տուրիստական գերատեսչության աշխատակցին՝ իր այրված տան մերձակա Պուերտո Պրինցեսա քաղաքում, գրում Է հրատարակությունը:

«Պուերտո Պրինցեսա» անվանումն ստացած մարգարիտը մոտ ժամանակներս կներկայացվի հանրությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am