Աստանայում քննարկում են ԱՊՀ-ի երկրների ռազմական համագործակցությունը

10:16, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրների ներկայացուցիչները Աստանայում քննարկելու են ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության համակարգի կատարելագործումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ղազախստանի մայրաքաղաքում բացվում Է պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ԱՊՀ-ի պետությունների հակաօդային պաշտպանության հարցերի համակարգող խորհրդի նիստը: Ինչպես լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության եւ տեղեկատվության վարչությունում, «կոմիտեի նիստի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու բազմակողմ եւ երկկողմ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության համակարգի զարգացման եւ կատարելագործման հեռանկարային պլանավորմանը»:

Նաեւ հավանություն կտրվի ԱՊՀ-ի մասնակից պետությունների ՀՕՊ-ի միավորված համակարգի համատեղ միջոցառումների 2017 թվականի պլանին:

Կոմիտեի հերթական նիստին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լուսանկարը` ТАСС


© 2009 ARMENPRESS.am