Կարեն Գրիգորյանը «Բարսելոնա Սանթս» մրցաշարի առաջատարների թվում է

11:11, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում շարունակվում է «Բարսելոնա Սանթս» մրցաշարը: Տեղի են ունեցել մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները, 5-րդ հաղթանակն է տոնել Կարեն Գրիգորյանը: Այս տուրում հաղթանակ տոնեցին նաև Վահե Բաղդասարյանը և Կարեն Մովսիսյանը, իսկ Տիգրան Հարությունյանը, Տիգրան Ս. Պետրոսյանը և Գեորգի Նանյանը պարտություն կրեցին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի լրատվության բա-ինը:

5 տուրից հետո Կարեն Գրիգորյանը 5 հնարավորից վաստակել է 5 միավոր և Աքսել Բախմանի հետ կիսում է 1-2-րդ հորիզոնականները: Վահե Բաղդասարյանը վաստակել է 4,5, Կարեն Մովսիսյանը՝ 4, Տիգրան Հարությունյանը՝ 3,5, Տիգրան Ս. Պետրոսյանը՝ 3, Գեորգի Նանյանը՝ 1,5 միավոր:


© 2009 ARMENPRESS.am