Բրյանսկում պատուհանից դուրս են նետել հայ երիտասարդի

12:44, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյանսկում օգոստոսի 21-ին առավոտյան ժամը 6-ի սահմաններում բնակարաններից մեկի պատուհանից դուրս են նետել հայ երիտասարդի:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Բրյանսկի տեղեկատվական գործակալությունը: Վերջինիս տեղեկություններով՝ մինչ դեպքը երիտասարդը ծեծի է ենթարկվել: Տուժածը հոսպիտալացվել է և այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Իրավապահ մարմինները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները:


© 2009 ARMENPRESS.am