Առաջիկա օրերին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ

14:12, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում օգոստոսի 25-ին, 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին «Արմենպրես»-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունից:

Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 26-27-ը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում օգոստոսի 25-ին, 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 26-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն:


© 2009 ARMENPRESS.am