Քերին եւ Լավրովը օգոստոսի 26-ին Ժնեւի բանակցություններում կքննարկեն Սիրիայի իրադրությունը

14:31, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 26-ին Ժնեւում տեղի կունենան ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների՝ Սերգեյ Լավրովի եւ Ջոն Քերիի բանակցությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ ԱԳ նախարարության տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտում:

«Օգոստոսի 26-ին Ժնեւում տեղի կունենան Սերգեյ Լավրովի եւ Ջոն Քերիի բանակցությունները»,-նշել են նախարարությունում:

Ինչպես սպասվում Է, հանդիպման գլխավոր թեման կդառնա Սիրիայում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հակաահաբեկչական համագործակցությունը:

Ավելի վաղ երկու երկրների փորձագետները կոնսուլտացիաներ են անցկացրել Ժնեւում, որտեղ քննարկվել են նման փոխգործակցության հնարավորությունները:


© 2009 ARMENPRESS.am