Սիրիայի ԱԳ նախարարությունը Թուրքիային մեղադրել Է երկրի ինքնիշխանությունը խախտելու մեջ

15:54, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ԱԳ նախարարությունը հանդես Է եկել թուրքական զորքերի գործողության դատապարտմամբ, որոնք անցել են երկու երկրների սահմանը եւ մտել Սիրիայի տարածք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA գործակալությունը:

Դամասկոսը «դատապարտում Է ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի պաշտպանության ներքո թուրքական տանկերի անցումը Սիրիայի տարածք»,-ասված Է հայտարարության մեջ: ԱԳ նախարարությունը նշում Է, որ «Սիրիան այդօրինակ գործողությունները դիտում Է որպես իր ինքնիշխանության բացահայտ խախտում»:

Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը նշել Է, որ ահաբեկչությանը հակազդելը չպետք Է հանգեցվի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներին վռնդելուն եւ նրանց տեղը ծայրահեղական այլ խմբերի կարգելուն, որոնք աջակցություն են ստանում Թուրքիայից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am