Քլինթոնը Թրամփի նկատմամբ իր առավելությունը հասցրել է 12 տոկոսի. Ipsos, Reuters

16:14, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն ամերիկացի ընտրողների շրջանում ժողովրդականության ցուցանիշով Էլ ավելի Է մեծացրել տարբերությունը նախընտրական արշավում իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից: Այդ մասին վկայում են նոր համազգային հարցման՝ օգոստոսի 23-ին հրապարակված արդյունքները, որն Ipsos միջազգային սոցիոլոգիական կենտրոննն անցկացրել Է Reuters գործակալության հետ համատեղ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վերջին տվյալների համաձայն, որոնք ստացվել են օգոստոսի 18-ից մինչեւ 22-ն ընկած ժամանակաշրջանում, նոյեմբերին կայանալիք ընտրություններում Քլինթոնի օգտին պատրաստ Է իր ձայնը տալ հարցման մասնակիցների 45 տոկոսը, Թրամփին մտադիր Է աջակցել հարցվածների 33 տոկոսը: Եվս 22 տոկոսը դեռ չի որոշել, թե ում Է ընտրելու: Այսպիսով, նախկին պետքարտուղարը միլիարդատիրոջը գերազանցում Է 12 տոկոսով:

Մինչդեռ անցած շաբաթվա վերջին թեկնածուների միջեւ խզումը, Ipsos-ի եւ Reuters-ի տվյալների համաձայն, կազմում Էր 8 տոկոս: Ի պաշտպանություն Թրամփի արտահայտվել Էր մասնակիցների 34 տոկոսը, Քլինթոնի օգտին պատրաստ Էր քվեարկել հարցվածների 42 տոկոսը:

Ինչպես նշում են սոցիոլոգները, մեկնաբանելով նոր հարցման արդյունքները, սա վերջին ժամանակներս Քլինթոնի ամենազգալի առավելությունն Է իր մրցակցի նկատմամբ: Ավելի վաղ այն կազմում Էր միջինը 3 տոկոսից մինչեւ 9 տոկոս:

Թրամփը վերջին շաբաթներին նկատելի դժվարությունների Է բախվել նախագահի աթոռի համար իր պայքարում: Բազմաթիվ հայտնի հանրապետականներ հորդորում են կուսակցական ազգային կոմիտեին՝ հրաժարվել ընտրություններում միլիարդատիրոջը պաշտպանելուց: Անցած շաբաթ Թրամփը մի շարք խոշոր վերադասավորումներ Է կատարել իր նախընտրական արշավի ղեկավարության կազմում: Օգոստոսի 19-ին հայտնի Է դարձել, որ հանրապետականի ընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորթը պաշտոնաթող Է եղել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am