ՀՀ ԶՈւ պատվիրակությունը մեկնել է Աստանա

16:20, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ, գնդապետ Արմեն Վարդանյանի  գլխավորած աշխատանքային խումբն օգոստոսի 24-26-ին Աստանայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ՀՕՊ համադրման կոմիտեի հերթական նիստին և ռազմաօդային ուժերի հակաօդային, զենիթահրթիռային, օդատիեզերական պաշտպանության զորքերի հրամանատարների ուսումնամեթոդական հավաքին:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:


© 2009 ARMENPRESS.am