Սեյրան Օհանյանը և Իվան Վոլինկինը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացումը

19:27, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն oգոստոսի 24-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,

hանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետագա զարգացման ընթացքը, տարածաշրջանային անվտանգության խնդիրները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

 


© 2009 ARMENPRESS.am