ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող շրջանում տիրող իրադրությամբ

19:43, 24 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Մոսկվան անհանգստացած է քրդերի ու արաբների միջև հակադրությունների սրման ու խաղաղ բնակչության շրջանում հնարավոր զոհերի սպառնալիքով` Սիրիայի տարածքում Թուրքիայի զինված ուժերի գործողությունների սկսմամբ պայմանավորված: 

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ТАСС-ը, այս մասին ասված է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: «Մոսկվայում խորապես անհանգստացած են թուրք-սիրիական սահմանի մոտակա շրջանում տեղի ունեցող գործողություններով: Առաջին հերթին` անհանգստություն է առաջացնում հակամարտության գոտում  հետագա դեգրադացման դրությունը, այդ թվում` խաղաղ բնակչության շրջանում հնարավոր զոհերի և քրդերի ու արաբների միջև միջէթնիկ բախումների վտանգը»,-ասված է հայտարարության մեջ:

Օգոստոսի 24-ին Անկարան հայտարարել է հարևան Սիրիայի տարածքում Թուրքիայի ԶՈՒ գործողությունների մեկնարկի մասին: 


© 2009 ARMENPRESS.am