Սինգապուրում հայտնվել Է ավտոպիլոտով՝ աշխարհում առաջին տաքսին

14:18, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրում մեկնարկել են ավտոպիլոտով (ինքնաղեկասարքով)՝ աշխարհում առաջին տաքսու թեստային ուղեւորությունները: Առայժմ երթեւեկությունը սահմանափակված Է գիտահետազոտական ավաններից մեկի սահմաններում, որտեղ ավելի վաղ գործարկվել Էր Մեծ Բրիտանիայի Delphi ընկերության nuTonomy սթարթափը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Որպես առաջին վեց ավտոմոբիլներ ընտրվել են Renault Zoe-ն եւ Mitsubishi i-MiEV-ն: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ տարեվերջին ավտոհավաքակազմի թիվը կրկնակի կաճի: Այժմ թեստային ռեժիմով ուղեւորություններն անվճար են, բայց մասնակցել կարող են սոսկ ընկերության կողմից հրավիրված սպասարկյալները, որոնց թիվը մի քանի ամիս անց կհասնի մի քանի հազարի: 

Բացի դրանից, ուղեւորներին ուղեկցում Է հրահանգիչը, որը նստած Է վարորդի տեղում: Շարժման առավելագույն արագությունը սահմանված Է 30 կիլոմետր/ժամ, թեեւ ավտոմեքենաները կարող են զարգացնել նաեւ մինչեւ 50 կիլոմետր/ժամ արագություն: Տաքսու պատվերը, երթուղին եւ վճարումը  կկատարվի հատուկ շարժական հավելվածների միջոցով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am