Անկարան հրաժարվել է զինվորական շքերթի անցկացումից

15:38, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքական իշխանությունները հրաժարվել է են այս տարի օգոստոսի 30-ին` Հաղթանակի օրը զինվորական շքերթի անցկացումից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, լրագրողներին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըքը:

Թուրքիան «Հաղթանակի օր» է համարում 1922 թվականի օգոստոսի 30-ին հունական ազատագրական զորքերի դեմ տարած հաղթանակը, ինչով ամբողջապես օկուպացրել է հունական տարածքները:

Նշվում է, որ զինվորական շքերթի անցկացումը չեղարկվել է կապված հուլիսի 15-ին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի հետ: Ռազմական հեղաշրջման ճնշման արդյունքում թուրքական զինված ուժերի անձնակազմի 1,5 տոկոսից ավելին ձերբակալվել կամ հեռացվել է ԶՈւ շարքերից:


© 2009 ARMENPRESS.am