Հայաստանը, Բելառուսը եւ Ղազախստանն իրենց ցուցադրանքը կներկայացնեն «Բանակ-2016» ֆորումում

16:39, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը եւ Պակիստանը «Բանակ-2016» ռազմատեխնիկական համաժողովում կներկայացվեն ազգային ցուցադրանքներով:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարության գիտահետազոտական գործունեության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Միրոնովը:  

«Նախատեսված Է չորս ազգային ցուցահանդեսային ցուցադրանքների ծավալում. Հայաստանի Հանրապետության՝ 5 ձեռնարկություն, Բելառուսի Հանրապետության՝ 9 ձեռնարկություն, Ղազախստանի Հանրապետության՝ 6 ձեռնարկություն, Պակիստանի Իսլամական Հարապետության ՝ 9 ձեռնարկություն»,- ասել Է Միրոնովը Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի, Աֆրիկայի եւ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ավելի քան 50 երկրների արտասահմանյան ռազմական կցորդների հետ կայացած հանդիպմաանը: 

Համաժողովի աշխատանքին նաեւ պլանավորում են մասնակցել ձռեռնարկություններ Գերմանիայից, Հնդկաստանից, Իսրայելից, Իռլանդիայից, Չինաստանից, Մալայզիայից, Թաիլանդից, Ֆրանսիայից եւ Շվեյցարիայից: Ինչպես նշել են ռազմական գերատեսչությունում, ընդամենը 2016 թվականին համաժողովին հրավիրվել են 107 երկրներ, որոնցից 86-ն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը, իսկ 45-ը պլանավորում են ուղարկել պաշտոնական պատվիրակություններ:

2015 թականին 100 հրավիրված երկրներից համաժողովին մասնակցել են 73 երկրներ, այդ թվում՝ 38-ը՝ պաշտոնական պատվիրակությունների կազմով: «Բանակ-2016» երկրորդ միջազգային ռազմատեխնիկական համաժողովը տեղի կունենա 2016 թվականի սեպտեմբերի 6-ից մինչեւ 11-ը Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ Մոսկվայի մարզի «Պատրիոտ» պարկում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am