ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վորոնեժի ՃՏՊ-ից տուժած ՀՀ քաղաքացիներին սպասարկող բուժանձնակազմի հետ

17:10, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել օգոստոսի 24-ին ՌԴ Վորոնեժի տարածաշրջանում տեղի ունեցած ՃՏՊ-ի վերաբերյալ, որում ՀՀ քաղաքացիներ են տուժել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱԳՆ Ֆեյսբուքի էջի գրառման մեջ մասնավորապես նշվում է.

«Ըստ ճշտված տեղեկությունների՝ ս.թ. օգոստոսի 24-ին՝ ժամը 06.21-ին, ՌԴ Մ-4 ԴՈՆ Մոսկվա-Նովորոսիյսկ մայրուղու 602 կմ-ին՝ Վորոնեժի մարզի Լիսկինսկի շրջանի մոտակայքում, AA34KZ986 պետհամարանիշով «Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մանուկ Պետրոսի Պետրոսյան, ծնվ. 1985թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով ՀՀ քաղաքացիներ Մ. Պետրոսյանը և ուղևոր Գագիկ Ժիրայրի Հակոբյանը (ծնվ. 1981թ.) մահացել են: Իսկ ուղևորներ Ա.Վ. Էդոյանը (ծնվ. 1981թ.) և Ռոման Ժիրայրի Հակոբյանը միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել են Վորոնեժի մարզի Բոբրովսկայայի շրջանային հիվանդանոց:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տուժած ՀՀ քաղաքացիներին սպասարկող բուժանձնակազմի հետ, և նրանց առողջական վիճակի մասին տեղեկատվությունը կտրամադրվի հավելյալ»:


© 2009 ARMENPRESS.am