Անօդաչու սարքից նկարահանել են երկրաշարժից ավերված իտալական քաղաքը

17:20, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում օգոստոսի 24-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով զոհվել հարյուրավոր մարդիկ: Ամբողջովին կամ մասնակիորեն ավերվել են երկրի կենտրոնական շրջանների մի քանի քաղաքներ:

Ruptly տեսագործակալությունը ցանցում կադրեր Է զետեղել Պեսկար դել Տրոնտո բնակավայրից, որոնք արվել են անօդաչու սարքով:

Այս քաղաքում փրկարարներին հաջողվել Է տարերային աղետի հարվածից 17 ժամ հետո փլատակներից դուրս բերել 10-ամյա մի աղջկա, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

Միեւնույն ժամանակ Rai News 24 հեռուստաալիքը նշում Է, որ այլ փրկվածների գտնելու շանսեր գործնականում չկան:


© 2009 ARMENPRESS.am