Երկքաղաքացիություն ստանալիս այլևս պարտադիր չի լինի հայտնել ոստիկանությանը

17:39, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Ոստիկանության ներկայացրած նախագծերի փաթեթին, որով նախատեսվում է վերացնել ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին՝ ՀՀ ոստիկանությանը, սահմանված կարգով հայտնելու պահանջն ու այդ մասին չհայտնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացրեց ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը: 

«Պրակտիկայի վերլուծությունից պարզ է դառնում, որ հիմնականում երկքաղաքացիության փաստերն ի հայտ են եկել ոչ թե երկքաղաքացիների կողմից այդ մասին սահմանված կարգով տեղեկացնելու, այլ անձնագրային և վիզաների վարչության կողմից նրանց մատուցվող ծառայությունների ընթացքում, իսկ վարչական պատասխանատվության ենթարկվել է ընդամենը 1 անձ»,- ասաց նա:

 


© 2009 ARMENPRESS.am