Փարիզի եւ Լոնդոնի քաղաքագլուխները դատապարտել են բուրկինի կրելու արգելքները

17:59, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն եւ նրա հրավերով Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Լոնդոնի քաղաքագլուխ Սադիկ Հանը քննադատել են այն արգելքները, որոնք Ֆրանսիայում սահմանվում են մուսուլմանական լողազգեստի՝ բուրկինիի կրելու դեմ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նրանք հայտարարել են Փարիզում կազմակերպված մամուլի ասուլիսում:

Անն Իդալգոն այն, ինչ տեղի Է ունենում, համարել Է «իսկական քաղաքական հիստերա» որը «տարածվել Է նաեւ երկրի ԶԼՄ-ներում»: 

«Վերցնել այդօրինակ թեմաներ եւ դրանք դարձնել Ֆրանսիայի ներքաղաքական կյանքի կարեւորագույն հարցերը՝ ԶԼՄ-ների իսկական հիստերիա Է, որին պետք Է վերջ դնել»,-մասնավորապես ասել Է Փարիզի քաղաքագլուխը:

«Կան շատ ավելի կարեւոր հարցեր, որոնք շտապ լուծում են պահանջում»,-հավելել Է Իդալգոն:

Իր կողմից Լոնդոնի քաղաքագլուխը նշել Է, որ «կանայք իրենք պետք Է որոշեն՝ ինչ հագնել, եւ ոչ ոք իրավունք չունի նրանց որեւԷ բան թելադրել այդ ոլորտում»:Սադիկ Հանը Ֆրանսիա այցի նախօրեին եւս համանման հայտարարություններ Է արել բրիտանական ԶԼՄ-ներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am