Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները մասնակցել է Ուկրաինայի անկախությանը նվիրված աղոթքին

18:13, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևի Սուրբ Սոֆիա Մայր տաճարում տեղի է ունեցել աղոթք Ուկրաինայի անկախության 25-ամյակի առիթով: Աղոթքին մասնակցել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Analitikaua.net-ը, հոգևոր առաջնորդները աղոթել են հանուն աշխարհում խաղախության և Ուկրաինայի բարգավաճման:

Ավելի վաղ «Արմենպրես»-ը տեղեկացրել է, որ օգոստոսի 24-ին հայ համայնքի ներկայացուցիչները ակտիվ մասնակցել են Ուկրաինայում անկախության առթիվ կազմակերպված տոնակատարություններին:
Ուկրաինայում հայ համայնքն այդ երկրի ամենամեծ և ամենակազմակերպված համայնքներից մեկն է: 


© 2009 ARMENPRESS.am