Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետը կայցելի Թուրքիա

20:05, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն օգոստոսի 26-ին կայցելի Թուրքիա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի գլխավոր շտաբում իր աղբյուրը: 

Համաձայն գործակալության, Գերասիմովը ռուսական ռազմական պատվիրակության հետ Անկարայում կլինի արդեն տեղի ժամանակով 11:00-ին:

Նախատեսված է Գերասիմովի հանդիպումը Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ:  


© 2009 ARMENPRESS.am