Գյումրու «Ստրոմմաշինա» գործարանի մոտակայքում 20 փայտակոճ է այրվել

21:47, 25 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 25-ին, ժամը 18.55-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Ստրոմմաշինա» գործարանի մոտակայքում այրվում են երկաթգծի փայտակոճեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, հրդեհը մեկուսացվել է ժամը 19.34-ին, մարվել՝ 19.46-ին: Այրվել է 20 փայտակոճ (1,5 մ երկարությամբ):


© 2009 ARMENPRESS.am