Իտալիայում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 267-ի

11:26, 26 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի կենտրոնական մասում օգոստոսի 24-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 267-ի: Այս տվյալները, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հրապարակել է երկրի Քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտը:

Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին երկրաշարժից տուժած տարածքներում հայտարարել է արտակարգ դրություն:

Որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավված են 5000 փրկարարներ:

Ավելի վաղ հաղորդել էինք նաև, որ ճշտվում է Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժիցտուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների և հայերի առկայության մասին տեղեկատվությունը։

Հռոմում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ: ԻտալիայումՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքովտուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654:

6,0 մագնիտուդով առաջին ստորգետնյա ցնցումը, սեյսմոլոգների տվյալներով, տեղի էունեցելտեղական ժամանակով ժամը 03:36-ին (Երեւանի ժամանակով ժամը 05:36-ին): Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Լացիո մարզի Ակումոլի քաղաքի մոտ՝ 4 կիլոմետր խորության վրա: 5,4 մագնիտուդով երկրորդ ցնցումը գրանցվել է ժամը 04:34-ին Ումբրիայի մարզում: Երկրի մակերեւույթի ցնցումներ է զգացվել Կենտրոնական Իտալիայի մի շարքքաղաքներում, այդթվում՝ Հռոմում եւ Բոլոնիայում: Ավերածություններ են գրանցվել ԻտալիայիԼացիոյի, Ումբրիայի եւՄարկի մարզերում: Առավել տուժել են լեռնային տեղանքում գտնվող բնակավայրերը՝ Ամատրիչեն,Պեսկար դելՏրոնտոն, Ակումուլին: Ստորգետնյա ցնցումներ են զգացվել Հռոմում: Երկրաշարժիաշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 42.790Օ ևարևելյաներկայնության 13.290Օ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորությանվրա:Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:


© 2009 ARMENPRESS.am