Լավրովը եւ Քերին բանակցություններ են սկսել Ժնեւում

12:42, 26 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն  Քերին բանակցություններ են սկսել Ժնեւում: Հանդիպումն ընթանում Է «Պրեզիդենտ Ուիլսոն» հյուրանոցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գլխավոր թեման ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի գործողությունների համակարգումն Է Սիրիայում ահաբեկիչների դեմ մղվող պայքարում:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, առայժմ պարզ չԷ, թե հանդիպման արդյունքում կհաջողվի արդյոք փաստաթուղթ մշակել այդ թեմայի վերաբերյալ, բայց կոնսուլտացիաների փուլին նախորդել Է երկու երկրների դիվանագետների ու զինվորականների ակտիվ աշխատանքը:

Օրակարգի սիրիական բաժինը ներառում Է նաեւ Հալեպի հումանիտար իրադրությունը, հրադադարի ռեժիմի պահպանումը եւ քաղաքական գործընթացի կարգավորումը: Բացառված չԷ, որ կարծարծվի նաեւ Թուրքիայի գործողությունը թուրք-սիրիական սահմանի շրջանում:

Բացի այդ, նախարարները կքննարկեն Ուկրաինայի իրադրությունը եւ երկկողմ օրակարգի հարցերը:


© 2009 ARMENPRESS.am