«Թևանիկ» ֆիլմն ընդգրկվել է Գլենդեյլի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում

18:29, 26 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը մասնակցում է Գլենդեյլի միջազգային կինոփառատոնին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ֆիլմի ֆեյսբուքյան  էջը, «Թևանիկ»-ն առաջադրված է «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում:

Կինոփառատոնը կանցկացվի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը, որի շրջանակներում «Թևանիկ» ֆիլմը կցուցադրվի հոկտեմբերի 4-ին:

«Թևանիկ» ֆիլմն արտադրվել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի կողմից (2014 թ.)  Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արտբոքս» կինոընկերության հետ համագործակցությամբ: Ֆիլմի պրոդյուսերներն են Մասիս Բաղդասարյանը, Գևորգ Գևորգյանը և Կեստուտիս Դրազդաուսկասը: Ստեղծման օրվանից ֆիլմը մասնակցել է բազմաթիվ կինոփառատոների և արժանացել բազմաթիվ մրցանակների:


© 2009 ARMENPRESS.am