Պայթուցիկի առկայության կասկածի պատճառով Էստոնիայում օդանավակայանից քաղաքացիներ են տարհանվել

14:56, 27 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էստոնիայի մայրաքաղաք Տալլինի  օդանավակայանից տարհանել են ավելի քան 200 ուղեւորների այն բանից հետո, երբ  ուղեւորներից մեկը հայտարարել էր, որ ուղեբեռում պայթուցիկ սարք կա:

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն:

«Ոչ մի կասկածելի բան չի հայտնաբերվել: Պայթուցիկ սարքի մասի առկայության մասին հայտարարող ուղեւորը ձերբակալված է»,- ասված է քաղաքի պրեֆեկտուրայի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հարուցվել է քրեական գործ: Էստոնիայում նման արարքի համար անձը կարող է դատապարտվել մինչեւ 5 տարվա ազատազրկման: 


© 2009 ARMENPRESS.am