Հուրի Գեբեշյանի կատարած նոր հնարքը պաշտոնապես անվանվել է մարմնամարզուհու անունով

11:01, 31 Օգոստոս, 2016

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 31-րդ ամառային oլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած առաջին հայ կին մարմնամարզիկ Հուրի Գեբեշյանի կատարած նոր հնարքը պաշտոնապես անվանվել է մարմնամարզուհու անունով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական բաժինը:

Հուրի Գեբեշյանը նոր տարրը կատարել է  զուգափայտերի վարժության ժամանակ՝ վարժությունը սկսելուց առաջ նա հրվել է առաջին ձողից և, պտտվելով 360 աստիճան, բռնվել  մյուսից:

Հուրի Գեբեշյանը բազմամարտում հավաքել է  53.748 միավոր և չի կարողացել հաղթահարել Օլիմպիադայի որակավորման փուլը։


© 2009 ARMENPRESS.am