Հաքերը կոտրել Է iPhone 7-ը թողարկումից մի քանի օր հետո

17:37, 22 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաքեր Լուկա Տոդեսկոն կոտրել Է iPhone 7-ը, երբ սմարթֆոնի թողարկումից մեկ շաբաթ Էլ չԷր անցել: Էնտուզիաստն այդ մասին պատմել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տոդեսկոյի ներկայացրած լուսանկարում պատկերված Է iPhone 7-ը, որն աշխատում Է iOS-ի վերջին տարբերակով եւ Cydia գործարկված հավելվածով, որը թույլ Է տալիս տեղակայել կողմնակի հավելվածներ: Հաքերը նաեւ տեսանյութ Է հրապարակել կոտրված iOS 10-ով iPad-ի վերաբերյալ:

IOS-ի կոտրելը, որը նաեւ անվանում են Jailbreak, սարքի ֆայլերի համակարգ մտնելու հնարավորություն Է տալիս:


© 2009 ARMENPRESS.am