Ազնավուրը երեք բացառիկ համերգ կունենա Փարիզում

12:33, 23 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը երեք բացառիկ համերգ կտա Փարիզի Սպորտային պալատում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին երգիչը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: Համերգները նախատեսված են 2016 թվականի դեկտեմբերի 21-ին, 26-ին և 28-ին:

Նշանավոր ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին Փարիզում: Բազմաթիվ հայտնի գործերի հեղինակ և կատարող է: Վաճառվել է Ազնավուրի ստեղծագործություններն ամփոփող շուրջ 100 միլիոն ձայնապնակ: 2009 թվականից Ազնավուրը Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, ինչպես նաև Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:


© 2009 ARMENPRESS.am