Սաուդյան Արաբիան նշել Է նավթի արդյունահանման կրճատման պայմանները

17:25, 23 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան կկրճատի նավթի արդյունահանումը, եթե Իրանը համաձայնի սառեցնել իր նավթարտադրության մակարդակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 23-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Գործակալության զրուցակցի խոսքով՝ Էր Ռիադն արդյունահանումը կնվազեցնի մինչեւ 2016 թվականի սկզբի ցուցանիշներ, եթե Թեհրանն իր արտադրությունը թողնի ներկայիս մակարդակի վրա: Այժմ Իսլամական Հանրապետությունն օրական արդյունահանում Է 3,6 մլն բարել նավթ:

Իրանն առայժմ չի ընդունել եւ չի մերժել սաուդյան կողմի առաջարկությունը, նշում Է Reuters-ը:

Սեպտեմբերի 20-ին հաղորդվել Էր, որ Սաուդյան Արաբիան արդյունահանումն ավելացրել Է օրական մինչեւ ռեկորդային 10,67 մլն տակառ:

Իրանն արդյունահանումը կտրուկ ավելացրել Է 2016 թվականի առաջին ամիսներին, երբ վերացվեց ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի նավթի Էբարգոն: Թեհրանը ձգտում Է վերադարձնել այդ ժամանակաընթացքում կորցրած վաճառաշուկաները Եվրոպայում եւ Ասիայում: 

ՕՊԷՔ-ի անդամների առաջիկա հանդիպումը տեղի կունենա Ալժիրում սեպտեմբերի 26-ից 28-ը կայանալիք Միջազգային Էներգետիկական համաժողովի շրջանակներում: Ինչպես սպասվում Է, հանդիպմանը կքննարկվի նավթարդյունահանման սահմանափակման հարցը:


© 2009 ARMENPRESS.am