Դամասկոսը բացահայտ ագրեսիա է որակել Սիրիայում թուրք զինվորականների առկայությունը

20:20, 24 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Դամասկոսը դատապարտում է Սիրիայում թուրք զինծառայողների ներկայությունը և հորդորում է Թուրքիային Սիրիայի տարածքից դուրս հանել ուժերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն: «Դա բացահայտ ագրեսիա է: Անկարան պետք է դուրս բերի իր ուժերը»,- ՄԱԿ-ի գագաթնաժողովի ընթացքում հայտարարել է Սիրիայի արտաքին գերատեսչության ղեկավար Ուալլիդ Մուալլեմը: 


© 2009 ARMENPRESS.am