Շվեյցարիայի բնակիչները հատուկ ծառայություններին թույլատրեցին լրտեսել իրենց
10:10, 26 Սեպտեմբեր, 2016ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի բնակիչները սեպտեմբերի 25-ին կայացած հանրաքվեի ընթացքում պաշտպանել են հետախուզության ծառայության լիազորությունների ընդլայնման նախաձեռնությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին, նախնական տվյալներով՝ հաջակցություն նորույթի հանդես Է եկել քվեարկածների 65,5 տոկոսը:
Այդ նախաձեռնության հակառակորդներին, որոնք զգուշանում են քաղաքացիական ազատությունների խախտումից, չի հաջողվել մեծամասնության աջակցությունն ստանալ 26 կանտոններից կամ կիսականտոններից որեւԷ մեկում: Ժողովրդի դատին ներկայացված օրենքի համաձայն՝ իշխանությունները իրավունք կունենան գաղտնալսել հեռախոսազրույցները, հետեւել Էլեկտրոնային փոստին, հսկողություն իրականացնել մասնավոր տարածքում:
Այս ամենը, նախաձեռնության կողմնակիցների կարծիքով, թույլ կտա մեծացնել անվտանգությունը ահաբեկչական սպառնալիքի պայմաններում:
© 2009 ARMENPRESS.am