Ուիլյամը եւ Քեյթը Վանկուվերում այցելել են սիրիացի գաղթականների կենտրոն

13:31, 26 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի դուքսն ու դքսուհին ժամանել են կանադական Վանկուվեր, որտեղ սիրիացի գաղթականների հետ հանդիպում են ունեցել ներգաղթյալների տեղական կենտրոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Նրանք Վիկտորիայից կեսժամանոց ճանապարհորդություն են կատարել Twin Otter ինքնաթիռով: Վանկուվերի ծովափին նրանց դիմավորել են հազարավոր մարդիկ:

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ միասին Քեյթը եւ Ուիլյամը այցելել են գաղթականների կենտրոն: Նրանք հանդիպել են մի ընտանիքի հետ, որն օգոստոսին փախել Էր Սիրիայում շարոնակվող քաղաքացիական պատերազմից:

Կանադան շուրջ 25 հազար սիրիացի փախստականների Է տեղավորել 2015 թվականի նոյեմբերից մինչեւ այս տարվա փետրվարն ընկած ժամանակաշրջանում:  

Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին պաշտոնական այցով Կանադա են ժամանել իրենց երեխաների՝ երեք տարեկան արքայազն Ջորջի եւ մեկ տարեկան արքայադուստր Շառլոտայի հետ: Ուիլյամը եւ Քեթրինն առաջին անգամ Կանադա են այցելել հինգ տարի առաջ՝ հարսանիքից շատ չանցած:

Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին եւ նրանց երեխաները վայրԷջք են կատարել Բրիտանական Կոլումբիայի մայրաքաղաքում՝ Վիկտորիա քաղաքում: Դա առաջին պաշտոնական ուղեւորությունն Է, որը նրանք կատարում են ամբողջ ընտանիքով: 

Դքսին եւ դքսուհուն՝ երեխաների հետ դիմավորել Է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Բրիտանական Կոլումբիայի օրենսդիր ժողովի շենքի մոտ Ուիլյամին եւ Քեթրինին ողջունել Է բազմահազարանոց բազմությունը: Ողջույնի արարողությանը մասնակցել Է նաեւ նախաբնիկների պարային խումբը: Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին այցելել են երկու համաշխարհային պատերազմներում ընկածների հուշարձան:


© 2009 ARMENPRESS.am