Արծվիկ Մինասյանն ամենայն հավանականությամբ կնշանակվի Բնապահպանության նախարար. Աղվան Վարդանյան

14:08, 26 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն առաջիկայում ամենայն հավանականությամբ կզբաղեցնի Բնապահպանության նախարարի պաշտոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Մենք երկար, տեւական հանդիպում ենք ունեցել վարչապետի հետ, քննարկել ենք առկա հնարավոր բոլոր հարցերը, նրա համար կարեւոր են տնտեսական բլոկի բարեփոխումները: Վարչապետը նոր նախարարությունում պատկերացնում է ավելի բիզնես մտածողություն ունեցող անձի»,-ասաց Աղվան Վարդանյանը՝ դրական գնահատելով Արծվիկ Մինասյանի կարողությունները Բնապահպանության նախարարության գործառույթներն իրականացնելու հարցում:

Նա նշեց, որ դաշնակցականների համար կարեւոր է ոչ թե  նախարարների հստակ թվաքանակ ունենալը, այլ առաջադրված խնդիրների լուծումը:


© 2009 ARMENPRESS.am