Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Գելֆանդի հետ Միխայիլ Տալի հուշամրցաշարի առաջին տուրում

20:44, 26 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում մեկնարկած Միխայիլ Տալի հուշամրցաշարում սեպտեմբերի 26-ին կայանում են առաջին տուրի հանդիպումները։ Լևոն Արոնյանի մրցակիցն էր Բորիս Գելֆանդը: Արոնյանը խաղում էր սպիտակ խաղաքարերով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից, պարտիայում Արոնյանը չի կարողացել ստանալ սկզբնախաղային առավելության, և խաղի 36-րդ քայլին կողմերը կնքել են հաշտություն:

Առաջին տուրում միմյանց դեմ մրցում են նաև հետևյալ զույգերը`
Պյոտր Սվիդլեր – Վլադիմիր Կրամնիկ,
Յան Նեպոմնյաշչի – Եվգենի Տոմաշևսկի,
Անիշ Գիրի – Վիշվանաթան Անանդ,
Շահրիյար Մամեդյարով – Չաո Լի։

 


© 2009 ARMENPRESS.am