Սեյրան Օհանյանն ընդունել է ամերիկյան օդուժի հայազգի վետերանին

14:33, 27 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Լոս Անջելեսի Ուրֆայի հայրենակցական միության երկարամյա ատենապետ, ամերիկյան օդուժի վետերան, գնդապետ Ջոն Քյոսեյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ջերմորեն ողջունելով հյուրին՝ Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել Ջոն Քյոսեյանի ծավալած գործունեությունը և ներդրած ջանքերը Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայկական մշակույթը պահպանելու և զարգացնելու ուղղությամբ:

Հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումները, բանակ-հասարակություն կապերի շրջանակում Սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերը: Զրուցակիցները կարևորել են Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ազգային համախմբման, երիտասարդության շրջանում հայրենասիրության սերմանման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման ուղղությամբ ջանքերի կենտրոնացումը:


© 2009 ARMENPRESS.am