Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի է խաղացել Եվգենի Տոմաշևսկու հետ
21:39, 27 Սեպտեմբեր, 2016ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց Միխայիլ Տալի հուշամրցաշարում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արոնյանը երկրորդ տուրում սևերով խաղաղ դաշն է կնքել ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկու հետ։ Պարտիան ավարտվել է 23-րդ քայլին։
Հուշամրցաշարի նախորդ՝ առաջին տուրում Լևոն Արոնյանն սպիտակներով ոչ-ոքի էր խաղացել Իսրայելի ներկայացուցիչ Բորիս Գելֆանդի հետ։ Այժմ հայ շախմատիստն ունի մեկ միավոր։
© 2009 ARMENPRESS.am