Թուրքիայում գրանցված երկրաշարժը խուճապ է առաջացրել թուրքերի շրջանում

11:00, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էգեյան ծովում սեպտեմբերի 27-ի ուշ գիշերը գրանցված երկրաշարժը խուճապ է առաջացրել թուրքերի շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Մուղլայում, Անթալիայում, Այդընում և Իզմիրում զգացված երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5.2 բալ: Մարդկային և նյութական կորուստներ չեն գրանցվել, սակայն բնակիչների մոտ ցնցումները խուճապ են առաջացրել:


© 2009 ARMENPRESS.am