Մինսկը հանդես Է գալիս ԱՊՀ-ի պահպանման եւ ամրապնդման օգտին. Լուկաշենկո

13:46, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Մինսկը հանդես Է գալիս ԱՊՀ-ի պահպանման եւ ամրապնդման օգտին, բայց համամիտ Է նրա հետագա կատարելագործման անհրաժեշտության վերաբերյալ կարծիքին: Ինչպես սեպտեմբերի 28-ին հայտնել Է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը, Մինսկի այս դիրքորոշման մասին ասված Է նախագահի ողջույնի ուղերձում, որը նա հղել Է «Անկախ պետությունների համագործակցության 25 տարին. արդյունքներ, հեռանկարներ» միջազգային գիտագործնական խորհրդաժողովի մասնակիցներին, որն աշխատանքն Է սկսել Բելառուսի մայրաքաղաքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 

«Այսօր, երբ աշխարհը տնտեսական եւ քաղաքական վերափոխումների, գիտության մեջ առաջընթացի աճող դինամիկայի եւ տեխնոլոգիական կացութաձեւերի փոխարինման շրջան Է թեւակոխել, Համագործակցությունը հանդես Է գալիս որպես երկխոսության եւ բազմաթիվ միջպետական խնդիրների լուծման արդյունավետ հարթակ: Այս պայմաններում ԱՊՀ-ի զարգացման գլխավոր ուղիները դառնում են փոխշահավետ գործընկերությունը, արդյունաբերական կոոպերացիան եւ հումանիտար համագործակցությունը»,- ուղերձից մեջբերում Է արել մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am