Եվրահանձնաժողովը եւս 600 մլն եվրո կհատկացնի Թուրքիայում սիրիացի փախստականներին օգնելու համար

17:18, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովը (ԵՀ) որոշում Է ընդունել եւս 600 մլն եվրոյի օգնություն հատկացնել Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին այս երկրի հետ համաձայնության շրջանակներում, որը ենթադրում Է Եվրամիության աջակցություն երեք միլիարդ եվրոյի չափով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ԵՀ-ի հաղորդագրության մեջ: 

«Եվրահանձնաժողովը 600 մլն եվրո գումարի երկու ուղղակի դրամաշնորհ Է ստորագրել կրթության եւ առողջապահության բնագավառում սիրիացի փախստականներին եւ Թուրքիայում նրանց ընդունող հանրակցություններին աջակցելու համար»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Եվրահանձնաժողովը հուլիսի վերջին հավանություն Է տվել Թուրքիայում սիրիացի փախստականներին աջակցելու համար 1,4 մլրդ եվրո հատկացնելուն՝ ավելի վաղ խոստացված երեք միլիարդից: Ներկայիս 600 մլն եվրոն հուլիսին համաձայնեցված տրանշի մի մասն Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը`AFP


© 2009 ARMENPRESS.am