ՀՀ և ԳԴՀ պաշտպանության նախարարությունները մշակել են 2017թ. ռազմական համագործակցության ծրագրի նախագիծը

18:24, 28 Սեպտեմբեր, 2016

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչությունում սեպտեմբերի 28-ին կայացել են հայ-գերմանական ռազմական համագործակցության ամենամյա երկկողմ բանակցությունները, որոնց մասնակցել է ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Քրիստիան Շմիդտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են 2016թ. երկկողմ համագործակցության ծրագրի արդյունքները և ձեռքբերումները, մշակվել է 2017թ. հայ-գերմանական ռազմական համագործակցության ծրագրի նախագիծը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,

բանակցությունների ամփոփման նպատակով գերմանական պատվիրակությանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Կողմերը բարձր են գնահատել բանակցություների արդյունքները, պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցության մակարդակը, Աֆղանստանում միջազգային կայունության ապահովման գործողություններին համատեղ մասնակցությունը` ընդգծելով իրենց համագործակցության դինամիկան առավել զարգացնելու պատրաստակամությունը:


© 2009 ARMENPRESS.am